current location : Lyricf.com
/
Songs
/
This Is What Makes Us Girls [Armenian translation]
This Is What Makes Us Girls [Armenian translation]
turnover time:2024-04-27 19:19:32
This Is What Makes Us Girls [Armenian translation]

[Verse 1: Lana Del Rey]

Հիշու՞մ ես,թե ինչպես էինք ամբողջ գիշեր զվարճանում,

Տանից փախչում,իրական կյանքի համը փնտրում,

Խմում էինք փոքրիկ քաղաքի խարույկի մոտ

Փաբս Բլու Ռիբբոններ սառույցով:

Տասնվեց դարձանք ու երեկույթին ժամանեցինք,

Երբ փողոցով քայլում էինք,տղաները բարևում էին սուլելով,

Մեզնից մեծ տղաների հետ ոստիկանական մեքենաներ էինք գողանում,ուսուցիչներն ասում էին,որ երկար չէինք ապրելու:

Ահա նա,իմ նոր լավագույն ընկերուհին,

Կրունկները ձեռքերում,ճոճվում էր քամու տակ,

Ու սկսում էր լաց լինել,սևաներկը հոսում էր իր փոքրիկ Բեմբիի աչքերից ՝

Ախ,Լանա,այնքան շատ եմ ատում այդ տղաներին:

[Hook: Lana Del Rey]

Սա էն շանակում աղջիկ լինել,

Մենք փնտրում ենք դրախտը ու մեր սերը կարևորում,

Դրա համար էլ մեռնում ենք,ասես մի անեծք լինի,

Լաց մի եղիր դրա համար,լաց մի եղիր,

Սա է նշանակում աղջիկ լինել,

Մենք լքում ենք միմյանց,քանզի մեր սերն ենք կարևորում,

Լաց մի եղիր նրա համար,լաց մի եղիր,

Ամեն ինչ էլ կլինի:

[Verse 2: Lana Del Rey]

Եվ հենց այդտեղից էլ սկսվեց վերջի սկիզբը,

Բոլորը գիտեին,որ չափից շատ էինք զվարճանում,

Փախչում էինք դասերից ու խմում աշխատավայրում

Տնօրենի հետ,

Տասնվեց դարձանք ու երեկույթին ժամանեցինք,

Փոքրիկս մոտակա բարի սեղանին պարում էր,

Վարդագույն լույսերի տակ բղավում էին մեր անունները,

Թավշյա գիշերում բալի շնափեր խմում,

Թաքուն մուտք էինք գործում

Հյուրանոցի լողավազան,շողշողում ու լողում,

Փախչում էինք ոստիկաններից սև լողազգեստները հագներիս,

Բղավում ՝ Քանի դեռ տաք ենք,եկեք բռնեք մեզ,եկեք բռնեք,

Դե եկ մի բաժակ խմիր:

[Hook: Lana Del Rey]

Սա է նշանակում աղջիկ լինել,

Մենք փնտրում ենք դրախտը ու մեր սերը կարևորում,

Դրա համար էլ մեռնում ենք,ասես մի անեծք լինի,

Լաց մի եղիր դրա համար,լաց մի եղիր,

Սա է նշանակում աղջիկ լինել,

Մենք լքում ենք միմյանց,քանզի մեր սերն ենք կարևորում,

Լաց մի եղիր նրա համար,լաց մի եղիր,

Ամեն ինչ էլ կլինի:

[Outro: Lana Del Rey]

Մենք ձեր տեսած ամենասիրուն աղջիկներն էինք,

Մազերներիս մեջ ժապավեններ և մեր հոնքերը կիտած,

Տխմար գեղեցկության թագուհիների նորեկ մի սերունդ,

Ու գիտես ի՞նչ:

Նրանք իմ ունեցած միակ ընկերներն էին,

Բայց երբ մենք փորձանքի մեջ էինք ու ամենինչ վատացավ,

Ինձ հեռու ուղարկեցին,ես ձեռքով էի անում գնացքի կայարանում,

Լաց լինում,որովհետև գիտեի,որ այլևս երբեք հետ չէի վերադառնա:

[Hook: Lana Del Rey]

Սա է նշանակում աղջիկ լինել,

Մենք փնտրում ենք դրախտը ու մեր սերը կարևորում,

Դրա համար էլ մեռնում ենք,ասես մի անեծք լինի,

Լաց մի եղիր դրա համար,լաց մի եղիր,

Սա է նշանակում աղջիկ լինել,

Մենք լքում ենք միմյանց,քանզի մեր սերն ենք կարևորում,

Լաց մի եղիր նրա համար,լաց մի եղիր,

Ամեն ինչ էլ կլինի:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Lana Del Rey
  • country:United States
  • Languages:English, French, Spanish
  • Genre:Alternative, Indie, Psychedelic, Psychobilly, Trip Hop
  • Official site:http://lanadelrey.com
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Lana_Del_Rey
Lana Del Rey
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved