current location : Lyricf.com
/
Songs
/
ՇԻՐԻՄԻՍ ՎՐԱ [SHIRIMIS VRA] lyrics
ՇԻՐԻՄԻՍ ՎՐԱ [SHIRIMIS VRA] lyrics
turnover time:2025-05-03 19:57:36
ՇԻՐԻՄԻՍ ՎՐԱ [SHIRIMIS VRA] lyrics

Երբ ես կմեռնեմ շիրիմիս վրա

Տղերքը հերթով ինձ այցի կգան

Ասացեք նրանց թող չմոռանան

Որ մի լավ հարբեն ուշ երեկոյան:

Աղջիկները թող արցունք չթափեն

Հորիզոնական դիրքով երբ տեսնեն

Չէ որ դիրքը այդ հայտնի է նրանց

Նրանց հուշերում ես կապրեմ պառկած:

Երբ ես կմեռնեմ շիրիմիս վրա

Թող որ համբուրվեն աղջիկ ու տղա

Ու երբ գինովնան սիրո համբույրից

Թող մի երգ հիշեն իմ հին երգերից:

Ու թող թևածի Աստվածը սիրո

Ու իմ գերեզմանն օծի սուրբ գինով

Ու թող ծածանվեն վարսերը նրա

Ում անունը միշտ գաղտնի կմնա:

Խորհրդային բիրտ բարքերի սև էջ

Մենք քեզ թերթեցինք ու գտանք մեր վերջն

Այնտեղ կարմիրով գրված էր դժողք

Որ մեղքի համար չգիտեր ոչ ոք:

Բայց մենք ընտրեցինք կյանքն անապահով

Ու տղերքի հետ դուրս ելանք բաց ծով

Որ հավատարիմ մեր խենթ երազին

Չդառնանք երկրի հնազանդ գերին:

Թող Աստված ների մեղքերն իմ որոշ

Կյանքն իմ անհանգիստ վարքն իմ անորոշ

Ես նրա կամքով երգեր եմ գրել

Փորձել երգերով մեղքերն իմ քավել:

Թող փառաբանվի անունը նրա

Ում երգարանից երգեր գողացա

Կյանքի մատյանից դասերն իմ առա

Ում ներշնչանքով թաքուն հիացա:

Երբ ես կմեռնեմ շիրիմիս վրա

Տղերքը հերթով ինձ այցի կգան

Ու հետո հերթով լուռ կհեռանան

Որ հետո հավերժ ինձ ընկերանան:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Ruben Hakhverdyan
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6_%D5%80%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6
Ruben Hakhverdyan
Latest update
Copyright 2023-2025 - www.lyricf.com All Rights Reserved