current location : Lyricf.com
/
Songs
/
Hey You [Armenian translation]
Hey You [Armenian translation]
turnover time:2024-05-03 07:19:36
Hey You [Armenian translation]

Հեյ դու՜, ցուրտ դրսում սառած,

Միայնակ ու ծերացած,

Դու ինձ զգու՞մ ես,

Հեյ դու՜, կանգնել ես դահլիճում,

Նվաղել ես ու դողում․

Դու ինձ զգու՞մ ես,

Հեյ դու՜, չթողնես, որ թաղեն ներքին լույսդ․

Մի հանձնվիր չպայքարած։

Հեյ դու՜, միայնակ ու մերկացած,

Հեռախոսի մոտ նստած,

Կհպվե՞ս ինձ,

Հեյ դու՜, ականջով գամված պատին,

Սպասելով նրա կանչին,

Կհպվե՞ս ինձ,

Հե՜յ դու, կօգնե՞ս, որ քարշ տամ քարս,

Բացիր սիրտդ, գալիս եմ տուն,

Բայց այդ պատրանքը սրբվեց,

Պատը խիստ բարձր էր՝

Վերջում պարզվեց,

Կապ չունի ինչքան փորձեց

Մեկ է՝ չազատվեց,

Ուղեղի որդերն արթնացան։

Հե՜յ դու, կանգնած ճանապարհին,

Ու հնազանդ բոլորին,

Դու կօգնե՞ս ինձ,

Հե՜յ դու, մնացած պատից անդին,

Շշերը ջարդած մուտքին

Դու կօգնե՞ս ինձ,

Հեյ դու՜, էլ չասես, որ բնավ էլ հույս չկա,

Միասին կանգնել ենք, բաժանվենք՝ կկորենք,

կորենք․․ կորենք․․ կորենք․․

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Pink Floyd
  • country:United Kingdom
  • Languages:English
  • Genre:Progressive rock, Psychedelic, Rock
  • Official site:http://www.pinkfloyd.co.uk/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Pink_Floyd
Pink Floyd
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved