current location : Lyricf.com
/
/
Blue Jeans [Armenian translation]
Blue Jeans [Armenian translation]
turnover time:2024-05-08 12:52:53
Blue Jeans [Armenian translation]

Կապույտ ջինսերով, սպիտակ շապիկով սենյակ մտար:

Գիտես, որ աչքերիս ստիպեցիր այրվել:

Ջեյմս Դինին էիր նման, իրոք:

Դու այնքան մահացու նորաձև ես ու քաղցկեղի պես հիվանդագին:

Դու փանք-ռոքի մեջ էիր,

Ես մեծացել եմ հիփ-հոփ լսելով,

Բայց դու ինձ ավելի համապատասխան ես

Քան իմ ամենասիրելի սվիտերը:

Ու ես գիտեմ, որ սերը կոպիտ բան է ու, որ սերը ցավեցնում է,

Բայց ես մեկ է հիշում եմ

Դեկտեմբերյան այն օրը, երբ հանդիպեցինք: Ախ, փոքրիկս:

Ես քեզ հավերժ կսիրեմ,

Քեզ կսպասեմ միլիոն տարի:

Խոսք տուր, որ կհիշես, որ իմն ես:

Փոքրիկս, չե՞ս տեսնում արցունքներիս ետևից:

Քեզ սիրում եմ

Այն առաջվա լրբերից շատ:

Ասա, որ կհիշես, ախ փոքրիկս, ասա, որ կհիշես:

Ես քեզ հավերժ կսիրեմ:

Մեծ երազանքներ, մաֆիա:

Ասացիր, որ պետք է գնաս ու կյանքդ վերսկսես:

Ես ասացի ՝ ոչ, խնդրում եմ, մնա ինձ հետ,

Մեզ փող պետք չէ, մենք ամեն ինչ կկարողանանք շտկել:

Բայց նա կիրակի դուրս եկավ, ասաց, որ տուն կգա երկուշաբթի:

Ես արթուն սպասում էի, կանխազգում ու նյարդայնանում, բայց նա

Փողի ետևից էր ընկած:

<<Խաղով եմ տարված>>-ը լսածս վերջին բանն էր:

Ես քեզ հավերժ կսիրեմ,

Քեզ կսպասեմ միլիոն տարի:

Խոսք տուր, որ կհիշես, որ իմն ես:

Փոքրիկս, չե՞ս տեսնում արցունքներիս ետևից:

Քեզ սիրում եմ

Այն առաջվա լրբերից շատ:

Ասա, որ կհիշես, ախ փոքրիկս, ասա, որ կհիշես:

Ես քեզ հավերժ կսիրեմ:

Դու ամեն գիշոր տանից դուրս էիր գալիս,

Ու, սիրելիս ,ես չեմ նեղանում:

Քեզ ասել եմ, որ ինչ էլ անես, մեկ է կողքիդ եմ մնալու,

Որովհետև ես ապրում եմ միայն քեզ համար,

Կապ չունի ՝ կընկնես թե կբարձրանաս:

Դե, գրողը տանի, գոնե փորձել ես:

Բայց երբ դու այն դռնից դուրս եկար, ինձնից մի մասնիկ մեռավ:

Քեզ ասել եմ, որ ավելին էի ուզում, բայց ոչ այդպես:

Ուղղակի առաջվա նման եմ ուզում լինի:

Ամբողջ գիշեր պարում էինք,

Հետո եկան, քեզ տարան ՝ կյանքից գողացան:

Դու ուղղակի պետք է հիշես:

Ես քեզ հավերժ կսիրեմ,

Քեզ կսպասեմ միլիոն տարի:

Խոսք տուր, որ կհիշես, որ իմն ես:

Փոքրիկս, չե՞ս տեսնում արցունքներիս ետևից:

Քեզ սիրում եմ

Այն առաջվա լրբերից շատ:

Ասա, որ կհիշես, ախ փոքրիկս, ասա, որ կհիշես:

Ես քեզ հավերժ կսիրեմ:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Lana Del Rey
  • country:United States
  • Languages:English, French, Spanish
  • Genre:Alternative, Indie, Psychedelic, Psychobilly, Trip Hop
  • Official site:http://lanadelrey.com
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Lana_Del_Rey
Lana Del Rey
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved